Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ինչպես խուսափել սիրային կախվածությունից

Ինչպես խուսափել սիրային կախվածությունից

Հաճախ շատերը շփոթում են սերը կապվածության ու կրքի հետ: Ինչպե՞ս տարբերել: Նախ պետք է հիշել, որ սերը մշտապես բերում է հոգեկան բավարարվածություն: Դա մի պայծառ ու նուրբ զգացմունք է: Իսկ այ եթե Դուք շարունակ տխրում եք և որքան շատ է Ձեզ նեղացնում սիրելի էակը, այնքան ավելի եք կապվում նրան, ուրեմն, որքան էլ ցավալի է, բայց պիտի խոստովանեք, որ հանդիպել եք կախվածության ծայրահեղ ձևի:

 

Կախվածությունը կարող է հանգեցնել դեպրեսիվ վիճակի, հոգեկան լուրջ խանգարումների: Սերն ու կապվածությունը որևէ ընդհանուր բան չունեն: Սիրելիս մարդիկ ասես թիթեռի պես թռվռում են, իսկ կապվածությունը բերում է մեկ մարդու տրամադրությունից, մտքերից ու ցանկություններից կախված լինելու վիճակի: Սա անդեմության տանող պրոցես է, իսկ դա կործանարար է:

 

Նման վիճակում առավել հաճախ հայտնվում են մարդիկ, ովքեր չափից դուրս թույլ են ու անպաշտպան և փնտրում են պաշտպանություն ու հովանավորություն հակառակ սեռի մեջ:

 

Իհարկե, ակնհայտ է, որ սիրային կախվածության ավելի շատ հակված են կանայք, քանի որ տղամարդիկ, մեկ անգամ հայտնվելով նման վիճակում, սովորաբար երբեք երկրորդ անգամ սխալը չեն կրկնում: Նրանք, իհարկե, էլի են սիրահարվում, բայց եթե անգամ բանը հասնում է ամուսնության, կնոջը պահում են պարզված ձեռքի հեռավորության վրա ու չեն թողնում իրենց հոգին թափանցել:

 

Հարց է առաջանում' իսկ ինչպես խուսափել սիրային կախվածությունից: Միանգամից տրամադրվեք, որ սա ջանադիր աշխատանք է, և կախվածությունից դուրս գալու համար Ձեզնից բավական ժամանակ կպահանջվի: Այս հարցը այնքան ինդիվիդուալ է, որ, եթե շատ կոպիտ ձևակերպենք, ապա Ձեզ միայն ինքներդ կարող եք օգնել: Եթե կռահում եք, որ լճանում եք սիրային կախվածության մեջ, անմիջապես դիմեք հոգեբանի: Դա առաջին քայլն է:

 

Իսկ կախվածությունից խուսափելու համար կան մի քանի գործնական խորհուրդներ: Մի իդեալականացրեք տղամարդկանց: Եթե նա Ձեզ մոտ սկսի Աստծու հետ նույնացվել, հիշեք, որ հասարակ մարդ է, ինչպես բոլորս. կարող է չսափրվել կամ հայհոյել:

Միշտ մտածեք, որ նա միակը չէ աշխարհում և երբեք մի զրկեք Ձեզ այն մտքից, որ Ձեր կյանքն առանց նրա հնարավոր է:

Զբաղվեք Ձեզնով: Զարգացեք անընդհատ' թե ֆիզիկապես, թե հոգեպես: Ազատ ժամանակ չունենալը կազատի կախվածություն առաջացնող մտքերից:

 

Եվ, իհարկե, կախվածությունից դուրս գալու իդեալական տարբերակ է նոր զուգընկեր գտնելը՝ պայմանով, որ նախորդ սխալները նրա հետ հարաբերություններում չեք կրկնի:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am
Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am

Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Ո՞րն է ամուսնալուծության գլխավոր պատճառը. գիտնականներ. 1in.am
Ո՞րն է ամուսնալուծության գլխավոր պատճառը. գիտնականներ. 1in.am

Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը...

Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am
Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ գիտնականները կարծում են, որ ընտանեկան ընթրիքը դրականորեն է անդրադառնում երեխաների բարոյական առողջության վրա: Խոսքը վնասակար երևույթների ու սովորություների...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին
Սերը ծնվում է չորրորդ հանդիպումից հետո. գիտնականներ. 1in.am
Սերը ծնվում է չորրորդ հանդիպումից հետո. գիտնականներ. 1in.am

Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ գոյություն չունի սեր առաջին հայացքից: Սերը կարող է առաջանալ ոչ շուտ, քան 4 հանդիպումից հետո, հայտնում է gogetnews.info-ն: Վաշինգտոնի կիրառական կենսաբանության ինստիտուտի...

Ստեղծվել են մատանիներ, որոնք թույլ են տալիս զգալ սիրելի մարդու սրտի աշխատանքը` անկախ տարածությունից. tert.am
Ստեղծվել են մատանիներ, որոնք թույլ են տալիս զգալ սիրելի մարդու սրտի աշխատանքը` անկախ տարածությունից. tert.am

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել...

Մարդկանց բնորոշ հակազդեցություններն առողջական խնդիրների մասին են վկայում. news.am
Մարդկանց բնորոշ հակազդեցություններն առողջական խնդիրների մասին են վկայում. news.am

Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդ ներդնելու գաղափարին: Նրա կարծիքով, դա կբարելավի իրավիճակն ընտանիքներում եւ կնպաստի առանց բռնության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Տարեց ամուսինները կարող են միմյանց «վարակել» ընկճախտով. 1in.am
Տարեց ամուսինները կարող են միմյանց «վարակել» ընկճախտով. 1in.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը կարող են փոխանցել միմյանց: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մտերիմներով շրջապատված մարդիկ ավելի հեշտ են տանում ցավը. գիտնականներ. 1in.am
Մտերիմներով շրջապատված մարդիկ ավելի հեշտ են տանում ցավը. գիտնականներ. 1in.am

Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Արտաքին գրավչությունը մեծ դեր չի խաղում զուգընկեր ընտրելիս. հոգեբաններ
Արտաքին գրավչությունը մեծ դեր չի խաղում զուգընկեր ընտրելիս. հոգեբաններ

Ֆլորիդացի գիտնականները հետազության արդյունքում պարզել են՝ ինչու են որոշ գրավիչ տղամարդիկ և կանայք շարունակում միայնակ մնալ: Գիտնականների աշխատանքի մասին տեղեկացնում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը...

Ինչու են համբուրվելիս աչքերը փակում. նոր վարկած. 1in.am
Ինչու են համբուրվելիս աչքերը փակում. նոր վարկած. 1in.am

The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)...

Ինչպես է ազդում օրգանիզմի վրա վեճը հարաբերություններում. 1in.am
Ինչպես է ազդում օրգանիզմի վրա վեճը հարաբերություններում. 1in.am

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճն ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Կրթված կանանց հետ տղամարդիկ ապրում են ավելի երկար. հետազոտություն. 1in.am
Կրթված կանանց հետ տղամարդիկ ապրում են ավելի երկար. հետազոտություն. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ շվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Հաղորդվում է, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Իդեալական ծնող լինելը վնասակար է. գիտնականներ. 1in.am
Իդեալական ծնող լինելը վնասակար է. գիտնականներ. 1in.am

Երեխայից թաքցնելով բացասական հույզերը և չափազանցնելով դրականները՝ ծնողներն իրենց հոգեկան աշխարհին լուրջ վնաս են հասցնում: Սա ցույց է տվել նոր հետազոտությունը, որը կատարել են Տորոնտոյի համալսարանի աշխատակիցները...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին
Սերը մարդկանց վրա ցավազրկողի նման է ազդում. news.am
Սերը մարդկանց վրա ցավազրկողի նման է ազդում. news.am

Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...

ԼՈՒՐԵՐ: Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ